id
stringlengths
24
24
text
stringlengths
100
843k
source
stringclasses
17 values
url
stringlengths
29
619
topic
stringlengths
2
263
⌀
post_date
stringlengths
19
25
scrape_date
stringdate
2021-02-21 21:40:13
2025-01-24 15:26:07
⌀
dedup_cluster_id
stringlengths
1
7
cluster_size
int32
1
2.76k
split
stringclasses
1 value
692052edacead833890df7ea
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Հունիսի 24-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
Armtimes
https://armtimes.com/hy/article/316755
null
2025-06-24 15:30:00
2025-11-21 15:54:21
5248733
1
train
69205303acead833890df9e0
Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհը. տեսանյութ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17.2կմ հատվածը հիմնանորոգվում է։ Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը: Ճանապարհն անցնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերով՝ միացնելով Սևան քաղաքը Վարսեր, Գեղամ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316241
null
2025-06-17 10:17:00
2025-11-21 15:54:43
5249267
1
train
692052eaacead833890df7ad
Ինչպես է «սրբազանը» տիրապետում, ինչպես իրենք են ասում, «անասուն ազգին» ոտքի հանելու տեխնոլոգիային. վարչապետ Ինչպես հայտնել ենք, Քննչական կոմիտեն հրապարակել է մի շարք ձայնագրություններ ձեռք բերված «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատր...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316818
null
2025-06-25 12:44:00
2025-11-21 15:54:18
5248661
1
train
69205300acead833890df991
Էս ձեր իմացած 2015-ի դուքյանը չի, որ գաք Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բազառները փակեք. Հարությունյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի հայտարարություններին: «Երբ հովհարային անջատում է լինում կամ եռաֆազ է խփում, սենց մտքեր են փայլատակում՝ մենք ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316324
null
2025-06-17 20:49:00
2025-11-21 15:54:40
5249184
1
train
692052e0acead833890df6b1
Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել Երգչուհի Անահիտ Սիմոնյանը սոցցանցի իր էջում որդու հետ լուսանկարներ է հրապարակել իր ծննդյան տարեդարձից: Երգչուհին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների, մաղթանքների և իր օրը տոնի վերածելու համար:
Armtimes
https://armtimes.com/hy/article/317079
null
2025-06-28 15:20:00
2025-11-21 15:54:08
5248387
1
train
69205301acead833890df9b4
Իսրայելի և Իրանի պատերազմի ռիսկերը գնահատել ենք, մոռացե՛ք «Զանգեզուրի միջանցքի» մասին․ ԱԺ նախագահ Իսրայելի և Իրանի միջև սկսած ռազմական գործողությունների ռիսկերը գնահատել ենք առաջին իսկ րոպեից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Թիվ մեկ ռիսկն այն է, որ կարող է այդ պատերազմը շատ ե...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316282
null
2025-06-17 15:19:00
2025-11-21 15:54:41
5249221
1
train
69205320acead833890dfc66
Թրամփը շահագրգռված չէ Մասկի հետ զրույցով. Սպիտակ տուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ խոսել նախկին դաշնակից Իլոն Մասկի հետ, ում հետ վերջին շրջանում տարաձայնություններ ունի հարկերի կրճատման օրինագծի շուրջ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ երկուսի միջև հեռախոսազրույցի պլաններ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315584
null
2025-06-06 18:55:00
2025-11-21 15:55:12
5249967
1
train
69205301acead833890df9af
Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետը «Թուրքական ավիաուղիներ» ազգային ավիափոխադրողը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով մինչև հունիսի 30-ը երկարաձգվել են Իրան, Իրաք, Սիրիա, Հորդանան և Լիբանան մեկնող ուղևորներին տրված արտոնու...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316283
null
2025-06-17 15:19:00
2025-11-21 15:54:41
5249216
1
train
692052dbacead833890df63d
Բանախոսությամբ հանդես եկա Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցող կոնֆերանսում. վարչապետ. տեսանյութ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Տեսանյութին կից վարչապետը գրել է. «Բանախոսությամբ հանդես եկա Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցող կոնֆերանսում»:
Armtimes
https://armtimes.com/hy/article/317184
null
2025-06-30 17:49:00
2025-11-21 15:54:03
5248266
1
train
69205311acead833890dfb28
Ըմբշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն Հունահռոմեական ոճի ըմբիշ 51 կգ Մարատ Աճեմյանը Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնել է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Armtimes
https://armtimes.com/hy/article/315912
null
2025-06-11 20:40:00
2025-11-21 15:54:57
5249618
1
train
692052ebacead833890df7b7
Ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը. վարչապետը ձայնագրություն է հրապարակել Ինչպես հայտնել ենք, Քննչական կոմիտեն հրապարակել է մի շարք ձայնագրություններ ձեռք բերված «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316815
null
2025-06-25 12:20:00
2025-11-21 15:54:19
5248672
1
train
692052f2acead833890df857
Հայաստանը չի փակել իր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. ինչի մասին են լռում մանիպուլյատորները. Թորոսյան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ապաշրջափակման թեմայով. իր կարծիքով՝ ամենակարևոր փաստը, ինչի մասին «որոշ մանիպուլյատորներ լռում են»։ «Հայաստանը չի ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316640
null
2025-06-22 18:31:00
2025-11-21 15:54:26
5248848
1
train
692052edacead833890df7e9
Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում». վարչապետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում Civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հոդվածն է վերահրապարակել՝ գրելով. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»»:
Armtimes
https://armtimes.com/hy/article/316762
null
2025-06-24 16:48:00
2025-11-21 15:54:21
5248732
1
train
69205327acead833890dfd0b
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ անդրադարձել է ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315406
null
2025-06-04 15:50:00
2025-11-21 15:55:19
5250138
1
train
692052fbacead833890df927
Ենթադրում եմ՝ փաստեր կան, որ հիմք են տվել վարչապետին խոսել դրանից․ Բագրատյանը՝ ՀԷՑ-ը ազգայնացնելու մասին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հարցին, թե ինչպես է ՀԷՑ-ը պետականացվելու։ Նա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316428
null
2025-06-19 12:09:00
2025-11-21 15:54:35
5249069
1
train
692052eeacead833890df806
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը նոր անդամ ունի «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Այս մասին Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ավելի վա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316733
null
2025-06-24 11:28:00
2025-11-21 15:54:22
5248764
1
train
692052f8acead833890df8c9
Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակից Լինա Ղշյանին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 16-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունը առ այն, որ ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել ե...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316527
null
2025-06-20 13:24:00
2025-11-21 15:54:32
5248972
1
train
692052dbacead833890df63e
Խորեն Լևոնյանն ամուսնացել է. ով է հարսնացուն Դերասան Խորեն Լևոնյանն ամուսնացել է: Հարսնացուն դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանն է: Եկեղեցում պսակադրությունից հետո համացանցում որոշ կադրեր են հրապարակվել:
Armtimes
https://armtimes.com/hy/article/317191
null
2025-06-30 19:04:00
2025-11-21 15:54:03
5248267
1
train
6920530aacead833890dfa7e
Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական նստավայրի տարածքին։ Տեղեկությունը հայտնել է Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թեհրանի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316074
null
2025-06-13 22:18:00
2025-11-21 15:54:50
5249437
1
train
692052f3acead833890df867
Ընդդիմությունը երթ է կազմակերպել Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի Ընդդիմությունը Զվարթնոց տաճարի մոտից քայլերթ է կազմակերպել դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի և գործարար Սամվել Կարապետյանի: Հունիսի 22-ին նշվում է Սուրբ Էջմիածնի տոնը, մատուցվում է պատարագ: Է...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316621
null
2025-06-22 13:20:00
2025-11-21 15:54:27
5248866
1
train
692052f9acead833890df8e3
Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար. տեսանյութ Երևանի մետրոպոլիտենում մետրոյի անխափան և անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով վերանորոգվում են շարժակազմերը: Այս մասին հայտնել են քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել անվասայլակի 14 նոր շրջանակ, վերանորոգվել՝ 36 անվազույգ: Առ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316494
null
2025-06-19 21:17:00
2025-11-21 15:54:33
5249000
1
train
69205315acead833890dfb6b
Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, հերոսի մայրը՝ մանկավարժական համալսարանում «Իմ քայլը» հիմնադրամը սկսում է նոր ծրագիր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան՝ երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկի...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315834
null
2025-06-10 21:06:00
2025-11-21 15:55:01
5249695
1
train
692052eeacead833890df7f1
Տրանսպորտից և մեքենաներից օգտվող քաղաքացիների շահերը երբեմն իրար հակասում են. Անի Խաչատրյան «Դուք խոսում եք մասնավոր մեքենաների մասին, բայց քաղաքային իշխանությունների լիազորությունների և պարտադիր պայմանների մեջ է մտնում բոլոր քաղաքակիրթ երկրների նման ապահովել նորմալ տրանսպորտային համակարգ, իսկ դրա կարևոր մասերից մեկն է...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316748
null
2025-06-24 14:09:00
2025-11-21 15:54:22
5248742
1
train
69205314acead833890dfb60
Hraparak.am-ի՝ հակառակորդին սահման հանձնելու հոդվածն ամբողջապես սուտ է. փոխվարչապետի գրասենյակ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Hraparak.am-ի՝ սահմանին վերաբերող հրապարակումը: «Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի՝ հակառակորդին ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315839
null
2025-06-10 22:07:00
2025-11-21 15:55:00
5233801
3
train
692052daacead833890df61e
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ նախաձեռնած «Սրբազան պայքար»-ի հանցավոր խմբի անդամները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները հայտնվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում։ Այս մասին Հանրային Հ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317213
null
2025-06-30 22:50:00
2025-11-21 15:54:02
5248230
1
train
692052f8acead833890df8d8
Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Իրանը միջուկային ռումբի վրա չէր աշխատում, երբ սկսվեցին Իսրայելի հարձակումները։ Այս մասին նա ասել է La Nacion թերթին տված հարցազրո...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316515
null
2025-06-20 10:52:00
2025-11-21 15:54:32
5248988
1
train
6920531aacead833890dfbd3
Տուգանվել է «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերությունը, «Մայ նետ»-ի լիցենզիան էլ 30 օրով կասեցվել է 2025 թվականի հունիսի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երեք հարց: Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց բավարարել «Ռադիո ալիք» ՍՊ ընկերու...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315713
null
2025-06-09 12:45:00
2025-11-21 15:55:06
5249810
1
train
69205327acead833890dfd05
Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել: «Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ՝ +25 աստիճան, սևծովյան թարմ և մաքուր օդ»,- գրել է նա:
Armtimes
https://armtimes.com/hy/article/315415
null
2025-06-04 17:21:00
2025-11-21 15:55:19
5250132
1
train
692052f7acead833890df8bd
ՀՅԴ-ի մարզային կառույցներում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում ՀՅԴ-ի մարզային կառույցներում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում: Այս մասին հայտնում են դաշնակցականները:
Armtimes
https://armtimes.com/hy/article/316549
null
2025-06-20 16:56:00
2025-11-21 15:54:31
5248960
1
train
69205306acead833890dfa2a
Իրանը հարվածել է իսրայելական Հայֆա քաղաքի էլեկտրակայանին, Թել Ավիվին Իրանական ուժերը սկսել են Իսրայելի դեմ իրենց «պատասխան հարվածի» հաջորդ փուլը, որը նախկինում կոչվում էր «Ճշմարիտ խոստում 3»: Այս «խոստման» շրջանակներում Իսրայելի թիրախների ուղղությամբ արձակվել է մոտ 106 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ: Պայթյուններ են լսվել Թ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316162
null
2025-06-16 09:41:00
2025-11-21 15:54:46
5249342
1
train
6920530dacead833890dfac9
Մենք սա թույլ չենք տալու. Ռուբեն Ռուբինյան Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լուսանկարն ու գրել. «Սա է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կտրիճ Ներսիսյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ «օտարերկրյա ուժային կեն...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315998
null
2025-06-12 22:58:00
2025-11-21 15:54:53
5249521
1
train
69205324acead833890dfcd7
Աշտարակի մայրուղին խցանված է. ավտոմեքենա է այրվում Աշտարակի մայրուղին կիլոմետրերով խցանված է խոշոր վթարի պատճառով։ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել և այրվում է։ Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ։
Armtimes
https://armtimes.com/hy/article/315454
null
2025-06-05 10:42:00
2025-11-21 15:55:16
5250083
1
train
692052faacead833890df911
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին, փոխանցել ծանրոցներ Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այցելել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող և շինծու մեղադրանքներով անցնող հայերին, որոնց մասին տեղեկություններ է տրամադրել ադրբեջանական կողմը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316460
null
2025-06-19 15:39:00
2025-11-21 15:54:34
5249049
1
train
692052dfacead833890df6a5
Վարդենիսի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել Հունիսի 28-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի տներից մեկում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317085
null
2025-06-28 16:33:00
2025-11-21 15:54:07
5248373
1
train
69205317acead833890dfba1
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդը Գյումրիում մեքենա է գողացել, բռնվել՝ Բավրայի ճանապարհին Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Երևանյան խճուղում գողացել են «ՎԱԶ 2110» մակնիշի մի ավտոմեքենա: ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժն...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315784
null
2025-06-10 13:07:00
2025-11-21 15:55:03
5249756
1
train
69205315acead833890dfb6c
Ինչպես էին Սյունիքում անչափահաս տղաները մոլորվել, 20 ժամ անց՝ հետ վերադարձել. մանրամասներ. տեսանյութ Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչ մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այնուհետև հայտնի դարձավ, որ տղաները հայտնաբերվել են, և նրանց հետ ուն...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315787
null
2025-06-10 20:20:00
2025-11-21 15:55:01
5249696
1
train
69205332acead833890dfdf7
550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ Մայիսի 31-ին տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։ «Սա արդեն շարժման 35-րդ հանդիպումն էր, որին մասնակցեցին 550 վանաձորցիներ՝ կրթարշավին միացած գաղափարակիցների թի...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315166
null
2025-06-01 10:35:00
2025-11-21 15:55:30
5250404
1
train
6920532dacead833890dfd8b
Եկեղեցականները կարծես լավ չեն հասկանում իրավիճակը. հանեք ձեր փիլոնները և զբաղվեք ինչով ուզում եք. Ալեքսանյան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռում հրավիրված եպիսկոպոսաց ժողովից հետո հրապարակված հայտարարությանը: «Եվ նորից եկեղեցականները կ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315277
null
2025-06-02 21:30:00
2025-11-21 15:55:25
5250280
1
train
69205321acead833890dfc7b
Եկեղեցու վերաբերյալ վարչապետի բառամթերքը սուր երանգներ ունի, բայց դա չի հատում իրավականության սահմանը. Գալյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին հարցերին միջամտելը՝ նշելով, որ ՀՀ Ս...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315551
null
2025-06-06 13:21:00
2025-11-21 15:55:13
5249989
1
train
6920531cacead833890dfc0c
Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար 2025 թվականի հունիսի 8-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Armtimes
https://armtimes.com/hy/article/315667
null
2025-06-08 13:20:00
2025-11-21 15:55:08
5234049
3
train
692052daacead833890df637
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բաքվի գործողությունների և ռուս լրագրողների կալանավորման հետ։ Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գոր...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317199
null
2025-06-30 19:55:00
2025-11-21 15:54:02
5248258
1
train
692052eeacead833890df800
Տարածաշրջանում խաղաղության յուրաքանչյուր օրը Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է. Բաբաջանյան «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը կարծում է՝ տարածաշրջանում խաղաղության յուրաքանչյուր օրը Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է վերակերտելու իր ապագան և դառնալու տեխնոլոգիապես ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316728
null
2025-06-24 10:42:00
2025-11-21 15:54:22
5248758
1
train
692052ebacead833890df7b0
Թե ինչպես էր «սրբազանը» պատերի տակ գյուլլում, գնդակահարում. վարչապետը ևս մեկ ձայնագրություն է հրապարակել Ինչպես հայտնել ենք, Քննչական կոմիտեն հրապարակել է մի շարք ձայնագրություններ՝ ձեռք բերված «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաս...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316817
null
2025-06-25 12:38:00
2025-11-21 15:54:19
5248665
1
train
6920532facead833890dfdaf
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը Հունիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ քաղաքապետարանին կից շենքում, բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը։ Պատվո հյուպատոսն ազգությամբ հայ Կարմեն Ափունցն է: Հյուպատոսության բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315229
null
2025-06-02 13:30:00
2025-11-21 15:55:27
5250322
1
train
69205300acead833890df99e
Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա. Փաշինյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում նոր գրառում է արել: «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։Սա Հայաստանի Հանրապետությունն է։Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,- նշել է նա:
Armtimes
https://armtimes.com/hy/article/316312
null
2025-06-17 18:30:00
2025-11-21 15:54:40
5249197
1
train
692052fdacead833890df957
Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության. վարչապետ «Այսօր լրագրողներն էլ տվեցին այդ հարցը, թե ինչու հիմա, երբ այդ ամենը բոլորը գիտեին»: Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի այն հ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316381
null
2025-06-18 16:58:00
2025-11-21 15:54:37
5249120
1
train
69205315acead833890dfb7a
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին։ Ինչպես հայտնել են ՊԵԿ-ի...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315821
null
2025-06-10 18:48:00
2025-11-21 15:55:01
5249712
1
train
692052dfacead833890df6a0
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ պատրաստակամությունը Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարնե...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317086
null
2025-06-28 16:50:00
2025-11-21 15:54:07
5248368
1
train
69205305acead833890dfa1b
ԱՄԷ-ի վրայով թռչող ինքնաթիռից ֆիքսել են Իսրայելի ուղղությամբ իրանական բալիստիկ հրթիռների արձակման պահը Արաբական Միացյալ Էմիրությունների վրայով թռչող ինքնաթիռի ուղևորները ֆիքսել են օդում Իսրայելի ուղղությամբ իրանական բալիստիկ հրթիռների արձակման պահը: Կադրերը հայտնվել են սոցցանցերում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հիպ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316175
null
2025-06-16 12:54:00
2025-11-21 15:54:45
5249325
1
train
69205301acead833890df9a9
ՀՀ-ն, հայ ժողովուրդը պետք է ունենան նոր կաթողիկոս. Ալեն Սիմոնյան Սահմանադրությամբ սահմանված է, որ եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, և ՀՀ-ն, բնական է, որ պետք է իր դերակատարումն ունենա այդ կառույցի մեջ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316299
null
2025-06-17 16:37:00
2025-11-21 15:54:41
5249208
1
train
692052e3acead833890df6fa
ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան, դուռը կողպել. իրավիճակը մնում է ծայրահեղ լարված ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան: Լրագրողները հեռացվել են տարածքից, դուռը ներսից կողպվել է, գործողություններ են իրականացվում: Միաժամանակ վեհարանից դուրս իրավիճակը մնում է ծայրահեղ լարված: Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316997
null
2025-06-27 12:20:00
2025-11-21 15:54:11
5248473
1
train
692052dcacead833890df662
Եթե Հայաստանը հեռանա եվրասիական գործընկերներից կամ դաշնակիցներից, դա դժվար թե օգուտ բերի. Լավրով «Դժվար թե օգուտ լինի Հայաստանի համար, եթե երկրի ղեկավարությունը որոշի հեռանալ իր եվրասիական հարևաններից և դաշնակիցներից»: Այս մասին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317152
null
2025-06-30 12:29:00
2025-11-21 15:54:04
5248305
1
train
692052f9acead833890df8e4
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316497
null
2025-06-19 21:38:00
2025-11-21 15:54:33
5249001
1
train
692052f1acead833890df844
Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. ռուսական մամուլը սուտ է հրապարակել Ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Սուք...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316666
null
2025-06-23 13:15:00
2025-11-21 15:54:25
5248831
1
train
69205331acead833890dfde1
Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը: «Մե՛ր վարչապետ, արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ, Հայ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315184
null
2025-06-01 14:10:00
2025-11-21 15:55:29
5250378
1
train
692052eeacead833890df7fd
«Կալուգայի հակառակ կողմում» սիթքոմն էլ կարգին չեք անում, բանտային բառապաշարի կեսն էլ չգիտեք. Հարությունյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի՝ կալանքի վայրից արված ուղերձներին: ««Կալուգայի հակառակ կողմում» սիթքոմն էլ ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316729
null
2025-06-24 10:52:00
2025-11-21 15:54:22
5248755
1
train
6920532aacead833890dfd46
Կարելի է քեռակնոջ հետ կենակցել՝ պրոբլեմ չէ, բառը պրոբլե՞մ է. Պապոյանը՝ վարչապետի կիրառած «դոմփել» բառի մասին Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կիրառած «դոմփել» բառին և նշել, որ երևույթն ավելի վտանգավոր է: «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ, օրինակ, կարելի է ք...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315351
null
2025-06-03 20:59:00
2025-11-21 15:55:22
5250206
1
train
692052e3acead833890df6f2
Արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317012
null
2025-06-27 14:57:00
2025-11-21 15:54:11
5248463
1
train
692052edacead833890df7da
Դիտարկվել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի փլուզված հատվածի վերականգնման և Թթուջուր-Նավուրի հիմնանորոգման աշխատանքը Հունիսի 24-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տն...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316770
null
2025-06-24 18:10:00
2025-11-21 15:54:21
5248714
1
train
69205307acead833890dfa47
Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է. «Քայլում էի Ծաղկաձորում: Երիտասարդները զրուցում են հարևանությամբ. -Ախպե՛ր, շատ ձիգ տղա է: Ո՞նց ասեմ, որ պատկերացնես: Չաստում շոր...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316127
null
2025-06-15 11:59:00
2025-11-21 15:54:47
5249374
1
train
69205317acead833890dfb8e
Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգված է, շատրվանները՝ նորացված. վարչապետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է «Ինչպես և խոստացել էի» շարքի հերթական նորությունը: «Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգված է, շատրվանները վերականգնված և ժամանակակից լո...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315796
null
2025-06-10 15:19:00
2025-11-21 15:55:03
5249736
1
train
69205302acead833890df9be
Թորի Գոուդը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել Հանրային դիվանագիտության գրասենյակի ղեկավար Թորի Գոուդը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել Կապանի Ամերիկյան անկյան հետ համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այս մասին ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316265
null
2025-06-17 13:24:00
2025-11-21 15:54:42
5249233
1
train
6920532dacead833890dfd95
Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊՀ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետը՝ գրելով. «2022-2024 թվականներին պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ ե...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315265
null
2025-06-02 19:24:00
2025-11-21 15:55:25
5250291
1
train
69205300acead833890df98b
Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում ևս մեկ գրառում է կատարել՝ ուղղված գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը: «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»,- գրել է նա: Նշենք՝ ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղե...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316326
null
2025-06-17 21:21:00
2025-11-21 15:54:40
5249178
1
train
692052fdacead833890df962
Մեզ համար ազգային արժեքը մեր պետականությունն է, լեզուն, իսկ ձեզ համար՝ ձեր թիմակիցների գողոնը. Ռուբինյան ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմի համար ազգային արժեքը պետականությունն է, իսկ ընդդիմադիր թևի համար՝ թիմակիցների գողոնը պաշտպանելը: «Այսօր, երբ հայտարարվեց, որ պետք է առաջ շարժվենք ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316369
null
2025-06-18 15:25:00
2025-11-21 15:54:37
5249132
1
train
6920530bacead833890dfaa0
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին. տարածաշրջանային և այլ հարցեր են քննարկվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316050
null
2025-06-13 17:48:00
2025-11-21 15:54:51
5174574
4
train
692052e7acead833890df75c
ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը կալանավորվել է Դատարանը բավարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կալանավորվել է 2 ամսով: Դատարանը բավարարել է նաև ԼՂ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316905
null
2025-06-26 09:44:00
2025-11-21 15:54:15
5248577
1
train
692052eaacead833890df79b
Ինչ կապ ունեն ՀՅԴ-ն, Լևոն Քոչարյանը, Չախալյանը, արցախցիները. Գալստանյանի հայտարարությունների մանրամասները Ինչպես հայտնել ենք, Քննչական կոմիտեն հրապարակել է մի շարք ձայնագրություններ ձեռք բերված «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաս...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316838
null
2025-06-25 15:38:00
2025-11-21 15:54:18
5248642
1
train
69205302acead833890df9c6
Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը. Ռուբինյան Կառավարությունը տարբեր ֆորմատներ ունի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու. դրանք կարող են լինել հրապարակային և ոչ հրապարակային: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանն Իրանի հարցով Ա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316269
null
2025-06-17 13:56:00
2025-11-21 15:54:42
5249240
1
train
692052eaacead833890df7a2
Քաղաքական ողջ պատիժը կրելու եք, սա դառնալու է ձեր քաղաքական մահախոսականը. Ղազարյան ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի բացահայտումներին: «Բոլոր քաղաքական գործիչները, կուսակցությունները հրապարակված ձայնագրությունները լսելուց հետո եթե չեն դատապարտելու, հստ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316826
null
2025-06-25 13:51:00
2025-11-21 15:54:18
5248650
1
train
69205318acead833890dfbaf
Նրանք պիտի հստակ ասեն՝ օտարերկրյա պետությունների կողմից մեր եկեղեցու գործերին խառնվե՞լ է սա, թե՞ ոչ. Ռուբինյան Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Եկեղեցու հոգևոր բարձր դասի շուրջ ստեղծված իրադրությանը և այդ համատեքստում հարց բարձրացրել. «Ու կրկին բոլոր այն ընդդիմադիր գործիչնե...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315761
null
2025-06-09 21:49:00
2025-11-21 15:55:04
5249773
1
train
692052fdacead833890df963
Վիեննայում ընթանում է Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» խորագրով Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը՝ տեղեկացնելով. «Երեկ տեղի ունեցավ ողջ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316375
null
2025-06-18 16:21:00
2025-11-21 15:54:37
5249133
1
train
692052e1acead833890df6c3
Քոչարյանը և Սարգսյանը 2 անգամ ռազմապետական հեղաշրջում են արել, Կտրիճը հայաստանցու թափված արյունով օծել է նրանց Մոսկվան իր առջև խնդիր է դրել, որ մեր ինքնիշխանությունը պիտի վերացնի, մեզ պիտի գուբերնիա դարձնի: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը: «Հեյդար ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317052
null
2025-06-27 23:07:00
2025-11-21 15:54:09
5248409
1
train
692052e7acead833890df74b
Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով 2 ատոմակայան ենք ստացել. վարչապետ Էլեկտրաէներգիայի արտադրությունն է մայիսին որոշակի նվազել. դրա բացատրությունը, նախարարի մեկնաբանությամբ, նաև ներքին պահանջարկի որոշակի նվազումն է։ Այս մասին Կառավարության նիստում նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հավելեց, որ նվազու...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316919
null
2025-06-26 11:53:00
2025-11-21 15:54:15
5248561
1
train
692052fcacead833890df931
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից. Տիգրան Ավինյան Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ վերականգնվում է քաղաքային տեսքը, ու ձևավորվում է ավելի մաքուր և հարմարավետ միջավայր։
Armtimes
https://armtimes.com/hy/article/316411
null
2025-06-18 22:32:00
2025-11-21 15:54:36
5249081
1
train
69205309acead833890dfa67
Պատկերացնո՞ւմ եք, Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել: «Պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316102
null
2025-06-14 15:45:00
2025-11-21 15:54:49
5249411
1
train
692052f3acead833890df873
Սյունիքում իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Նիսսան»-ին՝ սեղմելով ժայռին. կան տուժածներ Հունիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Լծեն-Տաթև խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են իրանական համարանիշերով գազ տեղափոխող բեռնատարն ու «Nissan Elgrand» մակնի...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316630
null
2025-06-22 15:26:00
2025-11-21 15:54:27
5248880
1
train
69205306acead833890dfa35
Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ Իրանի իշխանությունները որևէ ուղերձ չեն փոխանցել Իսրայելին այլ երկրների միջնորդությամբ: Իրանական Mehr գործակալությանն այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի Իսլամական Հանրապ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316147
null
2025-06-15 17:22:00
2025-11-21 15:54:46
5249353
1
train
692052f8acead833890df8cc
«Գյումրու երեխաների տանը» հայտնաբերվել է 1 տարեկան տղայի մարմին Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հունիսի 17-ին՝ ժամը 06։20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 05։45-ի սահմաններում շտապօգնությա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316525
null
2025-06-20 12:57:00
2025-11-21 15:54:32
5248975
1
train
692052e0acead833890df6be
Իրանում հրաժեշտ են տալիս զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ին:...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317060
null
2025-06-28 10:50:00
2025-11-21 15:54:08
5248402
1
train
692052daacead833890df634
Ռուսական իշխանությունը ծնել է էս հայ փալասներին որպես օլիգարխ, հիմա ոչնչացնում է. Շիրինյան. տեսանյութ «Քրիստոնեա-ժողովրդական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի խոսքով՝ իշխանազավթումը մեծագույն հանցագործություն է՝ անկախ նրանից՝ արյունո՞վ է դա արվում, թե՞ ոչ: Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ ան...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317194
null
2025-06-30 20:52:00
2025-11-21 15:54:02
5248255
1
train
69205326acead833890dfcfe
Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանի և քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի միջև ազգակցական կապի մասին լուրերը։ «Ազգակ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315416
null
2025-06-04 17:45:00
2025-11-21 15:55:18
5250124
1
train
692052e0acead833890df6a9
Ստամբուլում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Լիտվայի տրանսպորտի նախարարը. ինչ պայմանավորվածություն կա Հունիսի 28-ին Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիո...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317080
null
2025-06-28 15:28:00
2025-11-21 15:54:08
5248379
1
train
69205314acead833890dfb57
Ճամբարակի պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս մեկ դի. 3 զոհերն էլ կանայք են Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է: Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հայտնաբերվել է ևս մեկ դի: 3 զոհերն էլ կանայք են: Ըստ նախնական տեղե...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315857
null
2025-06-11 11:21:00
2025-11-21 15:55:00
5249670
1
train
6920530bacead833890dfa96
«Հայաստան» համահայկական հիմնադրամը գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը: Այս մասին հայտնել է հիմնադրամը: «Զարուհի Ազնաուրյանը Հիմնադրամի թիմին է միացել 2019թ.-ին՝ աշխատանքի անցնելով որպես մշտադիտար...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316046
null
2025-06-13 16:57:00
2025-11-21 15:54:51
5249464
1
train
69205315acead833890dfb67
Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հունիսի 10-ին հյուրընկալվել են Ազգային ժողովում: Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315835
null
2025-06-10 21:20:00
2025-11-21 15:55:01
5249691
1
train
692052f2acead833890df85c
Այ հիստերիկ, այս մարդն ընթրիքին մասնակցել, նվիրատվություն է արել այլոց աջակցելու համար. Հակոբյանը՝ լրագրողին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մայր Աթոռում լրագրողներից մեկի սադրանքի ու գործարար Գաբրիել Ջեմբերջյանի հետ սկսված ընդհարմանը: «Ա՛յ հիստերիկ, չգիտեմ՝ ով ե...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316642
null
2025-06-22 19:20:00
2025-11-21 15:54:26
5248853
1
train
69205315acead833890dfb69
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գրացի դպրոցի հրաձգության կապակցությամբ Ավստրիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել Գրացի դպրոցում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Քրիստիան Շտոքերը մամուլի ասուլիսի ժամանակ՝ միջադեպն անվանելով ազգային ողբերգություն: Երեքօրյա սգից բացի՝ հունի...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315829
null
2025-06-10 20:05:00
2025-11-21 15:55:01
5249693
1
train
69205309acead833890dfa6b
ԱՄՆ-ն բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան Հունիսի 13-ին Իսրայելի կողմից ձեռնարկված հարձակումները հավասարազոր են պատերազմի հայտարարման: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Իրանը խս...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316097
null
2025-06-14 13:52:00
2025-11-21 15:54:49
5249415
1
train
692052ddacead833890df671
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 5 ոսկե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Եզրափակիչում գեղեցիկ հաղթանակն...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317136
null
2025-06-30 09:49:00
2025-11-21 15:54:05
5248320
1
train
692052f1acead833890df848
Պադոշը դեմքներին քաշած նման հիմարություններով մարդկանց ուղեղն են լվանում. Չախոյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել. «Պադոշը դեմքներին քաշած նման հիմարություններով մարդկանց ուղեղն են լվանում։ Շուտով նաև կասեն, որ Քոչ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316659
null
2025-06-23 12:18:00
2025-11-21 15:54:25
5248833
1
train
692052faacead833890df909
Իրանի արտգործնախարարը ուղևորվում է Ժնև՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հունիսի 20-ին ուղևորվելու է Ժնև, որտեղ կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ։ Այս մասին իրանական ԻՌՆԱ գործակալությանն ասել է ինքը՝ նախարարը։ Նրա խոսքով՝ վաղը իրանական պատվիրակությունը Ժնևում հանդիպում կանցկ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316461
null
2025-06-19 15:51:00
2025-11-21 15:54:34
5249042
1
train
692052e2acead833890df6e6
Բերման է ենթարկվել Հայրո Զաքարյանը, Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է ոստիկանություն. ՀՅԴ Բերման է ենթարկվել ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայրո Զաքարյանը։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը: Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է հրավիրվել ՀՅԴ Հայաստա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/317019
null
2025-06-27 16:10:00
2025-11-21 15:54:10
5248449
1
train
69205324acead833890dfcd4
«Մանկան» խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում են արել. Ալեն Սիմոնյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իրեն առնչվող «Ժողովուրդ» օրաթերթի նոր հրապարակմանը: ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դարի բացահայտումները։ Թզբեհից և Գյումրու երեխաների համար «Մանկա...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315468
null
2025-06-05 12:38:00
2025-11-21 15:55:16
5105539
2
train
692052fbacead833890df920
Թուրքիայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում չի նախատեսվում Թուրքիա կատարելիք այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի միջև հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316435
null
2025-06-19 12:49:00
2025-11-21 15:54:35
5249063
1
train
69205325acead833890dfceb
ՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հռոմի պապ Լևոն 14-րդի հեռախոսազրույցը։ Նախագահ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Հռոմի պապին ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություն իր բարձր առաքելության իրագործման հարցում։ Կողմերն ընդգծել են Հռ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315441
null
2025-06-04 23:09:00
2025-11-21 15:55:17
5250105
1
train
69205324acead833890dfcc4
Եկեղեցին ժողովուրդն է, հիերարխիկ վերնախավը չէ, և քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Սինանյան Սփյուռքում կան մոտեցումներ, խմբեր և անհատներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերին և այն ուշացած են համարում: Կան անհատներ և խմբեր էլ, որոնք տարակուսանք են զգում: Այս մասին Կառավարության շ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315474
null
2025-06-05 13:56:00
2025-11-21 15:55:16
5250062
1
train
69205318acead833890dfba9
Փաշինյանը նոր սաղմոս է մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր սաղմոս է մեջբերել՝ գրելով. «Տէրը զօրացուցիչն է իր երկիւղածների եւ իր ուխտը նրանց է սովորեցնում: Սաղմոս 24․ 14»:
Armtimes
https://armtimes.com/hy/article/315768
null
2025-06-10 09:26:00
2025-11-21 15:55:04
5249765
1
train
692052fbacead833890df92c
ՀՀ-ն տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին երբեք այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր. Փաշինյան «Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռչում, ընդհակառակը՝ ՀՀ-ի վրայով թռչում են օդանավեր այն քանակությամբ, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն թռել: Ես չեմ ուզում սա ներկայացնել որպես հաջողության պատմություն, բայց ...
Armtimes
https://armtimes.com/hy/article/316459
null
2025-06-19 15:29:00
2025-11-21 15:54:35
5249074
1
train
69205312acead833890dfb34
Վստահաբար գնալու ենք առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղիով. Անահիտ Ավանեսյան Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է համակարգի առողջության համապարփակ ապահովագրության ներդրման քննարկումներին՝ նշելով, որ օրե...
Armtimes
https://armtimes.com/hy/article/315897
null
2025-06-11 18:27:00
2025-11-21 15:54:58
5249630
1
train